Բանակում սկսել են հագնել համազգեստ ով ինչ ուզում է. նույն Նիկոլ Փաշինյանը գերագույն գլխավոր հրամանատարն է եղել կամ կառավարության ղեկավարը, ինքը երբեւիցե մեր զինվորի դաշտային համազգեստը հագե՞լ է. ով ինչ ուզում, հագնում է, անուններն էլ կրծքներին գրած, որ հանկարծ իրենք իրենց անունները չմոռանան:
Այս մասին հունվարի 11-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
«Նրանք բանակի քաղաքականությունն իջեցրել են կենցաղային մակարդակի՝ կլուբնիկի, տռուսիկ-մայկայի, եւ այդ ուղղությամբ 3 անգամ ավելի շատ գումար են օգտագործել, որը կարելի էր օգտագործել ռազմական տեխնիկայի ու սպառազինության վրա: Զինծառայողներին թույլ են տվել կրել բջջային հեռախոսներ»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը