Հայաստանում կանայք ակտիվություն են ցուցաբերում՝ ծառայելու ՀՀ զինված ուժերում: Այս մասին հունվարի 11-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։
«Դրա պատճառներից մեկը կանանց ակտիվության ցուցաբերումն էր նաև մարտական հրաձգության դասընթացներին. մեծ գոհունակությամբ և մեծ պատասխանատվությամբ են մոտեցել այդ հարցին` դրական արդյունքներ ցուցաբերելով։ Խնդիր է դրված կանանց` Զինված ուժերում իրենց դրական լուման ներդնելու հարցում։ Այս հարցը ներկայում քննարկման փուլում է»,–ասաց Սարգսյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը