07 01 2023

ՊՆ-ում քննարկում են կանանց բանակում ներգրավելու հարցը

ՊՆ-ում քննարկում են կանանց բանակում ներգրավելու հարցը

Պաշտպանության նախարարությունում քննարկվում է կանանց ևս բանակում ներգրավելուն առնչվող հարցեր։  

Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը:

«Այո, Պաշտպանության նախարարությունում քննարկվում է իգական սեռի ՀՀ քաղաքացիների կամավոր ժամկետային զինվորական ծառայության անցնելու հարցը»,- նշել է նա։

Պաշտպանության նախարարությունից սահմանումների վերաբերյալ մանրամասներ դեռ չեն հայտնում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ