07 01 2023

Արցախի շրջափակման ֆոնին ՀՀ օդային տարածքով ազատ թռչում են ադրբեջանական օդանավերը. Ավետիք Իշխանյան

Արցախի շրջափակման ֆոնին ՀՀ օդային տարածքով ազատ թռչում են ադրբեջանական օդանավերը. Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«ՀՈՒՅՍՆ ԱՐՑԱԽՆ Է

Սկսվել  է Թուրքիա-Հայաստան օդանավային բեռնափոխադրումները։ Պարզվում է, որ Հայաստանի օդային տարածքով ազատ թռչում են ադրբեջանական օդանավերը։ Եվ այս ամենը շուրջ մեկ ամիս շարունակվող Արցախի շրջափակման ֆոնին։ Այս պարադոքսը չեն հասկանա ոչ արևմտյան, ոչ արևելյան, ոչ հյուսիսային, ոչ աֆրիկյան , ոչ էլ ադրբեջանա-թուրքական քաղաքակրթություններ կրողները։Այսպիսի վերաբերմունքը հայրենակիցների նկատմամբ միայն արհամարհանք և զզվանք կառաջացնի հայ ժողովրդի հանդեպ։ Այո՛, ոչ միայն Հայաստանի իշխանության, այլև հայ ժողովրդի, քանի որ արդեն երրորդ տարին է հանդուրժում ենք  դավաճանությունը։Են ի՞նչ, այս ամենից հետո հույսեր ունեք, թե այսպես կոչված, միջազգային հանրությունը մատը մատի՞ն է տալու Արցախի շրջափակումը վերացնելու համար։

Արդեն կարելի է համոզված ասել, որ Արցախի շրջափակումը համաձայնեցված է Հայաստանի բռնապետիկ-վարչապետի հետ։

Այսպիսով հայ ժողովրդի, արժանապատվություն ունեցող փոքր հատվածի հույսը մնում է Արցախի անկոտրում կամքի վրա»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ