Սիսիան համայնքում համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ավագանու ընտրությունները կանցկացվեն 2023 թվականի մարտի 26-ին։ Նման որոշում է կայացվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի այսօրվա նիստում։ Այս մասին հաղորդում է ԿԸՀ-ն։
Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների առաջադրման եւ գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով կներկայացվեն 2023 թվականի փետրվարի 9-ից մինչեւ փետրվարի 19-ի ժամը 18:00-ն:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 12–ին, Սիսիանի նորընտիր ավագանու առաջին նիստին, համայնքապետի ընտրության երկրորդ փուլում, համայնքի ղեկավար էր ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Արմեն Հակոբջանյանը։ Սակայն Հակոբջանյանը չէր կարողացել ստանձնել իր պարտականությունները, քանի որ ավագանու 21 անդամներից 11-ը մանդատներից հրաժարվել էին եւ ավագանու նիստ հնարավոր չէր եղել գումարել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը