29 12 2022

Լաչինի միջանցքի շուրջ վերջին իրադարձությունները կստուգեն Հայաստանի անկեղծությունը․ Չավուշօղլու

Լաչինի միջանցքի շուրջ վերջին իրադարձությունները կստուգեն Հայաստանի անկեղծությունը․ Չավուշօղլու

 Լաչինի միջանցքի  շուրջ ընթացող իրադարձությունները կստուգեն Հայաստանի անկեղծությունը՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում, հայտարարել Է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:

«Իհարկե, Լաչինի միջանցքի շուրջ վերջին իրադարձությունները  կստուգեն Հայաստանի անկեղծությունը։ Ադրբեջանի սեփական հողերում հարստությունները յուրացնելու փորձն անթույլատրելի է։  Այս հարցում, ինչպես և ցանկացած այլ հարցում, Ադրբեջանը միայնակ չէ», - հայտարարել Է Չավուշօղլուն հինգշաբթի Անկարայում ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։

Նա հավելել է, որ Բաքվի և Անկարայի միջև հարաբերությունները գտնվում են «ամենաբարձր մակարդակի վրա»։

«Մենք նաեւ շարունակում ենք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը ՝ Ադրբեջանի հետ սերտ համագործակցությամբ», - հավելել է  Չավուշօղլուն։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ