27 12 2022

Ինքը գլխատեց Արցախն ու պետականությունը, իսկ մենք ընդամենը գեղեցիկ խոսքեր ենք ասում հայրենիքի մասին․ Ռուբեն Հակոբյան



2020 թվականի նոյեմբերի 9-ին այս ազգադավը վախից փակվել էր բունկեռում ու անմռունչ այդ հրեշը ժողովրդին վրեժի կոչ էր անում, այսօր ցավոք սրտի կարողանում է քայլել փողոցով և մենք ենք նրան այդ հնարավորությունը տվել։ Այսպես է իր ելույթն այսօր սկսել քաղաքական գործիչ Ռուբեն Հակոփբյանը՝ ազատամարտիկ Գևորգ Գևորգյանի կազմակերպած  Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության առջև ծառացած անվտանգային մարտահրավերների շուրջ քննարկմանը։  

 «Մինչ օրս դրա արարքներին համարժեք միակ քայլը՝ նոյեմբերի 9-ի գիշերը ժովորդի ցասումն էր , որ նեևրխուժեցին կառավարության շենք ու դրանցից շենքերը դատարկեցին։ Ուղղակի ընդդիմադիր ուժերի քաղաքաական թվաբանությունը սխալ հաշվարկի էր և թույլօ չտվեց նրանց տեր կանգնել այդ համաժողովրդական բողոքի ցասմանը»,-ասել էՌուբեն Հակոբյան։

«Ինքը շատ ակնեղծորե խոստովանել է՝ եկել էր , որ գլխատոր 5000 զինվորի, որեսզի պահեր իր իշխանությունը, քանի որ ասաց  մենք կարող էինք նույն արդյունքը ունենալ, բայց առանց զոհերի, բայց ես գնացի դրան, որ ժողովուրդն ինձ չասի դավաճան։ Ընդունենք, ինքը կարողացավ այդ ամենն անել, ինքը գլխատեց Արցախը, մեր սրնդին ու պետականությունը, իսկ մենք․․․ ընդամենը գեղեցիկ խոսքեր ենք ասում Հայրենիքի մասին»,-ասել է  Ռուբեն Հակոբյանը՝ չթաքցնելով իր հիաթաթությունը՝ վերջին 2 տարիների միասնական ընդդիմության ջանքերի և հանրային մի շերտի խոր անտարբերության մասով։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ