Արցախցու ոգին անկոտրում է, նրանք պայքարելու են, ՀՀ իշխանությունը պետք է հասկանա, որ իրենք պարտավոր են լինել Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
«Չպետք է խորշել և վախենալ Արցախի ինքնորոշում և Արցախի Հանրապետություն բառերը տալուց, իսկ այս իշխանությունները տեղի են տալիս թուրք-ադրբեջանական տանդեմին»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը