Փաշինյանի թեզը, թե Ադրբեջանը պետք է բանակցի Արցախի հետ, ոչ թե ՀՀ-ի, իրատեսական չէ, քանի որ Ադրբեջանը չի ընդունում Արցախի գոյությունը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը:
«Զուտ դիվանագիտական ճանապարհով Լաչինի միջանցքը բացել հնարավոր չէ, քանի որ Ադրբեջանը շատ ծրագրված է անում իր քայլերը Թուրքիայի, եթե չասեմ միջազգային այլ հովանավորների հովանավորությամբ»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 22-ին «Համախմբում» շարժման նախաձեռնող խումբը իր 5 կետից բաղկացած պահանջագիրը ներկայացրեց ՀՀ գործող իշխանություններին՝ Արցախի ապաշրջափակման վերաբերյալ հստակ գործողություններ պահանջելով նրանցից, ինչից հետո մենք պատասխանեցինք նաև լրագրողների հարցերին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը