Ռուս խաղաղապահները կատարում են իրենց առաքելությունը։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսպես է մեկնաբանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները։
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում հայտարարել է, որ ռուս խաղաղապահները չեն կատարում Լաչինի միջանցքի վերահսկողությանը վերաբերող իրենց պարտավորությունները:
«ՌԴ խաղաղապահներն աշխատում են իրավիճակը կայունացնելու համար։
Կողմերի միջև նախկինում ևս եղել են խնդիրներ և սրացումներ, որոնք կարգավորել են հենց ռուս խաղաղապահները։
Այդ պատճառով մեր խաղաղապահների նկատմամբ նման վերաբերմունք չի ընդունվում», - ճեպազրույցի ժամանակ հայտարարել Է Զախարովան։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը