Նիկոլ Փաշինյանը գտել է նախկինների օրոք մի քանի զինծառայողների սպանողներին, կա եզրակացություն, որը ներկայիս գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի ձեռքով է գրվել ու նա ինք է ԱԺ ամբիոնից հայտարարել, որ իր օժիտն է համարում 5 սպանված զինծառայողների «չբացահայտված քրգործերի վերաբացումն ու իրական մեղավորներին պատժելը» բայց ահա, այսօր ծնողները Աննա Վարդապետյանին ու Փաշինյանին մեղադրում են մարդասպանությունը Հայստանում հովանավորելու մեջ, ասում են խրախուսում է Փաշինյանը, չի պատժում ծար հանցագործությունը, քանի որ այդպիսով պետական համակարգը կառավարելի է դարձնում։
Այս մտքերի հեղինակը երեք զոհված զինծառայողների ծնողներ են։ Փաստացի այսօր էլ՝ Փաշինյանի կառավարման օրոք նախկինում ակտիվ բողոքի ակցիա անող ծնողները նորից նույն պահանջով հավաքվում են Կառավարության շենքի մոտ։
10-12 տարի առաջ զոհված զինծառայող Արթուր Ղազարյանի մայրը՝ Իրինա Ղազարյանը հաարում է, որ Նիկոլ Փաշինյանը համ թուլամորթ է , համ անկարողունակ, համ էլ խաբել է իրենց, իսկ Նանա Մուրադյանը՝ 12 տարի առաջ զոհված Վալերիկ Մուրադյանի մայրն ասում է, որ իրենք ներկայիս իծշխանության համար PR անելու համար են շահագործվել իրենց կամքով, վշտով ու երկրում բան փոխելու անկեղծ մղումներով։ Քառօրյա պատերազմից հետո Մկրտչյանի մայրը աշխատասենյակում իբր ինքնասպան եղած հրամանատար Անդրանիկ Մկրտչյաի մայրը Փաշինյանին խոստումներից հետ կանգնած, ստած ու հանցագործների հետ համագործակցող է համարում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը