21 12 2022

Իրանը մշտապես կարևորել է հումանիտար հարցերը, որոնք առաջացել են միջանցքի փակման արդյունքում. Իրանի դեսպան



Իրանի դիրքորոշում այն է, որ պետք է հարգել եւ հարգանքով վերաբերվել երկրների տարածքային ամբողջականությանը եւ ինքնիշխանությանը։ Այս մասին դեկտեմբերի 21-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանում Իրանի Արտակարգ եւ լիազոր դեսպան Աբաս Բադախշան Զոհուրին։

Նրա խոսքով՝ Իրանը միշտ նշել է հումանիտար հարցերի կարեւորությունը, որոնք առաջ են եկել Լաչինի միջանցքը փակելու հետեւանքով, եւ դա շատ կարեւոր է։

«Խնդիրների լուծման լավագույն միջոցը բանակցություններն են եւ բարյացակամ պայմաններում բանակցություններ վարելը՝ ուշադրություն դարձնելով հումանիտար հարցերին»,- նշել է Հայաստանում Իրանի դեսպանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ