21 12 2022

Հավանականություն կա, որ մինչև տարեվերջ կբացվի ճանապարհը, բայց կա նաև՝ չհավանականությունը. Արման Եղոյան



Դուք լսել եք ՌԴ ելույթը, իմ ելույթն էլ եք լսել, կարող եք համադրել և հասկանալ, թե արդյոք ես գոհ եմ այդ ելույթից, թե ոչ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 21-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը:

«Ճանապարհները փակվում և բացվում են ոչ թե մարդկանց ֆիզիկական ներկայությամբ, այլ ուժերի քաղաքական հարաբերակցությամբ: Մեկ խոսքը կարող էր բավարար լինել այդ ճանապարհը բացելու համար, կամ մեկ լռությունը կարող է բավարար լինել ճանապարհը փակ պահելու համար: Այսինքն երբ քաղաքական ուժերի հարաբերակցությունը փոխվում է, ֆիզիկական ուժերի հարաբերակցությունն էլ է փոխվում»,-ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ