Ինձ անկեղծորեն զարմացնում են մեր ընդդիմադիր գործընկերների ելույթներն՝ ուղղված ՀՀ կառավարությանը, որովհետև Լաչինի միջանցքը ամբողջությամբ գտնվում է ՌԴ զինված ուժերի վերահսկողության տակ։
Այս մասին ԱԺ ամբիոնից ասաց ՔՊ պատգամավոր Արման Եղոյանը։
«Եկեք մի պարզ, տրամաբանական շղթա կառուցենք՝ Ռուսաստա՞նն է ավելի ուժեղ, հզոր պետություն, թե՞ Հայաստանը, ինձ թվում է Ռուսաստանը։ Բանակով ավելի մեծ, միջուկային զենքով, հրթիռներով, տնտեսությամբ և այլն։ Հիմա ասում եք՝ ՀՀ, ինչո՞ւ չես կարողանում անել մի բան, որը ՌԴ-ն չի կարողանում անել, դա տրամաբանական չէ։ Մենք ինչո՞վ կարող ենք օգնել ՌԴ գործընկերներին կատարել իրենց անմիջական պարտականությունները»,- ասաց Արման Եղոյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը