17 12 2022

Կառավարությանը դիմել միայն ամուսնանալու հարցով, մյուս հարցերով՝ ՌԴ-ին և Ադրբեջանին



Արցախում ստեղծված իրավիճակի հետ կապված՝ ԱԺ արտահերթ նիստում ՔՊ-ական Վլադիմիր Վարդանյանը հարց ուղղեց Հայկ Կոնջորյանին՝ ասելով․ «Մեր ընդդիմությունը հայտարարեց, որ գնում է ժամը 16։00-ին Կառավարության դիմաց ցույց անելու, ուզում եմ հարց տամ էլի․ կարող ա՞ ես եմ ինչ-որ բան մոռացել, մեր կառավարությունն է փակե՞լ Լաչինի միջանցքը, իմաստը որն ա՞»։

Հիշեցնենք, որ մյուս ՔՊ-ական Լենա Նազարյանն էլ զարմանում էր, թե ինչու են ՀՀ կառավարությունից պահանջում գերիներին, թող գնան Ադրբձջանից պահանջեն, իրենք չեն գերի վերցնողը:

Այս հարցերում, ըստ իշխանության, իրենք կապ չունեն։ Բայց, օրինակ, դեռ 2019 թվականին, երբ Փաշինյանը ավանդական 100 ձեռքբերումներն էր ներկայացնում, դրանց թվում նշեց նաև այն փաստը, որ իրենց իշխանության օրոք ամուսնալուծությունների թիվը նվազել է: Լրագրողները հարց տվեցին՝ իսկ դուք դրա հետ ի՞նչ կապ ունեք։

Փաստորեն, այս իշխանությունը ինչի հետ ուղիղ կապ ունի, ասում են մեզ ինչո՞ւ եք դիմում, ինչի հետ կապ չունեն, վերագրում են իրենց։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ