«Մեր նախաձեռությունը եղել է երեկ․ այդ նախաձեռնույթունը հիմք էր,որպեսզի այսօր արտահերթ նիստ տեղի ունենար, սակայն ՔՊ-ն, մանր խորամանկության դիմելով, ներկայացրել են մի հայտարարությա ն տեքստ, որով էլ նախաձեռնել են այսօրվա արտահերթը՝ փաստացի տապալելով ընդդիմության նախաձեռնությունը․ խնդիրն այն չէ,որ իրենք էին նախաձեռնել, խնդիրն այն էր, որ ինչ էին իրենք նախաձեռնել։ Իրենց ներկայացրածը, որպես գնահատական Ադրբեջանի սադրիչ գործողությունների, փաստացի աշխատելու է Հայաստանի ու Արցախի դեմ և թուրք-ադրբեջանական օրակարգ սպասարկող հայտարարություն էր»,-այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամնանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը՝ նշելով․ «Իրենց հայտարարության հիմքում ասվում է,որ Ղարաբաղն Ադրբեջանի մաս է»,-ասաց Թևանյանը։
Մանրամսն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը