13 12 2022

Այս ի՜նչ օրն ես ընկել, Նիկոլ․․․ «Հրապարակ»

Այս ի՜նչ օրն ես ընկել, Նիկոլ․․․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ Նիկոլ Փաշինյանի՝ «Ես չեմ վիրավորվում, երբ ինձ ասում են թուրք» հայտարարությունը երեկվանից բուռն քննարկման ու քննադատության թիրախ է դարձել։ Ինչպես նրա բոլոր հայտարարությունները, դա էլ մանիպուլյատիվ բնույթ է կրում։ Օգտագործում է այնպիսի արտահայտություններ, որոնցից խուսանավման տեղ է թողնում։ Օրինակ, նա կարող է ասել, որ դա օգտագործել է գոյական իմաստով՝ թուրք ժողովրդի ինքնանվանում։ Եվ բառի դիտարկումը, ինչպես և անում էր, դիտարկել որպես ազգամիջյան թշնամություն, ատելություն սերմանելու միջոց։ Նա հիմնական մեխը, եթե ուշադրություն դարձրել եք, դրա վրա էր խփում։ Սիրաշահում էր թուրքերին, միաժամանակ հայերի մոտ արդարանալու տեղ թողնում։ Այս ի՜նչ օրն ես ընկել, Նիկոլ․․․ Քեզ հետ անդունդ քարշ տալով հայ ժողովրդին։


Թուրք բառը, կարող եք նայել վիքիպեդիան, հայ ժողովրդի կողմից և գրականության մեջ անցյալում, ելնելով իրենց եղեռական պատմությունից, գործածվել է որպես ածական՝ բացասական իմաստով․ իբրև վայրագության, տգիտության, խավարամոլության մարմնացում։ Թուրք բառի հոմանիշներն են հայերենում՝ վայրագ, դաժան, անգութ, անագորույն, արյունարբու, դժնդակ, վայրի, վայրենի, գազանային, բարբարոսական, գիշախանձ։ Թուրք բառի հոմանիշներն են նաև տաճիկ
սելջուկ, օսմանցի, ադրբեջանցի բառերը։ Տարբեր երկրներ իրենց ասացվածքներով բնորոշել են թուրքի էությունը․

Աշխարհը թուրքերի մասին
Հայաստան - Ծառից թոնիր չի լինի, թուրքից` արդար մարդ։
Ռուսաստան - Չսպասված հյուրը թուրքի է նման։
Իրան - Թուրքը կարող է գիտնական դառնալ, բայց մարդ երբեք։
Հունաստան - Եթե թուրքը խաղաղության մասին է խոսում, ուրեմն պատերազմ է լինելու։
Բուլղարիա - Այն տեղերով, ուր թուրքն է անցել, ծաղիկներ չեն աճում։
Ուկրաինա - Հավը թռչուն չէ, թուրքն էլ մարդ չէ։
Ռումինիա - Աքաղաղը ձու չի ածի, թուրքն էլ մարդ չի դառնա։
Քրդական համայնք - Վատ կյանքը նման է թուրքի հետ հարևան լինելուն։
Սերբիա - Կառուցում են մարդիկ, քանդում են թուրքերը։
Ասորական համայնք - Սատանան շատ կերպարանքներ ունի, որոնցից գլխավորը թուրքի է։
Ուիլեըմ Շէյքսպիրը «Օթելլօ»- ում գրում է․
«Եագօ. Ճիշդ է, թո՛ւրք դառնամ, եթէ սուտ եմ ասում:

Տարբեր ազգերի կողմից հազարավոր բնորոշումներ կարելի է բերել ու ասել, որ այդ բառը վաղուց օգտագործվում է ածական իմաստով։ Նիկոլ Փաշինյանը եթե իր ընտրությունը կատարել է ու չի վիրավորվում, երբ թուրք են ասում նրան, նա կլինի ոչ թե Հայաստանում, այլ աշխարհում եզակի «օսկարակիր»։ Աննայի խեղջ փիսո, օսկարից կզրկվի։

Ընտրել եմ ամենամեղմ ասացվածքները, բնորոշումները։ Սարսափելի բաներ կան, որոնք չեմ օգտագործել։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ