Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը դեկտեմբերի 12-13-ին Մատենադարանում անցկացնելու է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ Գլոբալ ֆորումը, որին մասնակցելու է 250 հոգի։ Սակայն ՀՀ ԱԳՆ-ն Հայոց ցեղասպանությանը նվիրված ֆորումին չի հրավիրել ՀՅԴ-ին և Հայ դատի կենտրոնական խորհրդի ներկայացուցիչներին։ Այս մասին գրում է 168.am-ը:
168.am-ը ՀՅԴ ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանից հետաքրքրվել է՝ ՀՅԴ-ն հրավիրվա՞ծ է մասնակցելու այս ֆորումին։
«Ոչ Հայ Հեղափոխական դաշնակցությունը, ոչ Հայ դատի կենտրոնական խորհուրդը չեն հրավիրվել «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ Գլոբալ ֆորումին մասնակցելու համար»,- նշել է Մանուկյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը