Ռուսաստանը հատուկ նշանակություն է տալիս Հայաստանի Զինված ուժերի ներուժի բարձրացմանն ուղղված աջակցությանը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Մոսկվայում ՀՀ ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է ТАСС-ը։
«Հայաստանը ՀԱՊԿ-ում մեր դաշնակիցն է և առանցքային ռազմավարական գործընկերն Անդրկովկասում։ Մենք խիստ շահագրգռված ենք տարածաշրջանում կայունության պահպանմամբ և դրա համար առավելագույն ջանքեր ենք գործադրում։ Հատուկ կարևորություն ենք տալիս երկկողմ համագործակցության զարգացմանը և Հայաստանի զինված ուժերի ներուժի բարձրացման գործում աջակցության ցուցաբերմանը», - ասել Է Շոյգուն:
«Մենք բարձր ենք գնահատում կայացած նիստի կազմակերպման ձեր նախաձեռնությունն ու ջանքերը։ Դեկտեմբերը ժամանակն է արդյունքների ամփոփման եւ ապագայի ծրագրերի իմաստավորման համար», - իր հերթին նշել է ՀՀ պաշտպանության նախարարը:
Հանդիպման ընթացքում ՊՆ ղեկավարները հաստատել են երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջև 2023թ. համագործակցության ծրագիրը։
Նշենք, որ Հայաստանի եւ Ռուսաստանի պաշտպանության նախարարների բանակցությունները տեղի են ունեցել Մոսկվայում ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների նիստի շրջանակներում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը