07 12 2022

«Պաշտպան հայրենյաց» ծրագրով զինծառայողը կարող է դիմում գրել և ընտրել ծառայության վայրը. Սուրեն Պապիկյան



«Պաշտպան հայրենյաց» ծրագրով հնարավոր է ընտրել ծառայության վայրը: Այս մասին Ազգային ժողովում այս մասին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով ՔՊ պատգամավոր Լիլիթ Կիրակոսյանի հարցին:

«Առավելությունը պետք է տրվի այն զինծառայողներին, ովքեր բնակվում են սահմանամերձ բնակավայրերում, այսինքն՝ եթե զինծառայողի բնակության վայրում կա մարտական հերթապահություն իրականացնող զորամաս, նա կարող է զեկուցագիր գրել ու ղեկավարությունը կընդառաջի, և նա իր հետագա ծառայությունը կիրականացնի իր բնակավայրին մոտ», - ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ