05 12 2022

Եթե Արցախում մեր հայրենակիցները խնդիր ունեն, պետք է լուծեն ռուս խաղաղապահների միջոցով. Հովիկ Աղազարյան



ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը չի հավատում, որ դեկտեմբերի 3-ին Բերձորի ճանապարհը փակած ադրբեջանցիները բնապահպաններ են եղել։ Գուցե մեկ-երկու հոգի բնապահպան են եղել, որ հարկ եղած դեպքում լրատվամիջոցներով քարոզչություն իրականացնեն, թե՝ տեսեք, բնապահպաններ են։

«Եվ ցանկացած հարց և՛ Արցախում մեր հայրենակիցները, և՛ ադրբեջանցի քաղաքացիներն ունեն որևէ խնդիր, պետք է լուծեն ռուս խաղաղապահների միջոցով։ Նման սադրանքներ կլինեն, քանի որ ադրբեջանցիների նպատակը, նախ անհարմարություններ ստեղծելն է մեր հայրենակիցների համար։ Իսկ հեռահար նպատակը, որը հետապնդում են՝ Արցախի հայաթափումն է»,-ասաց նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ