03 12 2022

Սա բացի Արցախի շրջափակումից նաև լրջագույն սադրանք է ռուսների ուղղությամբ. Արման Աբովյան

Սա բացի Արցախի շրջափակումից նաև լրջագույն սադրանք է ռուսների ուղղությամբ. Արման Աբովյան

Քաղաքագետ Արման Աբովյանը գրում է.

Կտրուկ սրվեց իրավիճակը Արցախի Հանրապետության Բերձորի միջանցքի (Լաչինի միջանցք) ուղղությամբ։

Ակնհայտ է, որ սա լրջագույն էսկալացիայի հիմք կարող է հանդիսանալ։

Սպասելի էր արդյո՞ք թուրք֊ադրբեջանական տեռորիստական ոհմակի այս քայլը՜ միանշանակ ԱՅՈ։

Այս զարգացումների մասին զգուշացնում էինք թերևս մեկ ամիս առաջ։

Ի՞նչ է լինելու հետո։

Կիսափակուղայրն իրավիճակ է ստացվում։

Քանզի միջանցքը փակել են իբր 《խաղաղ》ադրբեջանցիներ քաղաքացիական հագուստով, դա թույլ է տալիս ադրբեջանցիներին նաև կիրառել զենք, եթե հայկական կողմը կամ ռուս խաղաղապահները կիրառեն ուժ իբր 《քաղաքացիական》անձանց ճանապարհից դուրս շպրտելու համար։

Հայաստանի իշխանությունների մասին ընդհանրապես խոսել իմաստ չկա, քանզի իրենք «թավշյա» թրքահաճո և ադրբեջանամետ քաղաքականությամբ փակել են Հայսատանի առջև հնարավորությունը ռազմական առումով միջամտել Արցախի ապաշրջափակմանը, քանզի ընդունել են Ադրբեջանի շինծու տարածքային ամբողջականությունը ։

...

Սա բացի Արցախի շրջափակումից նաև լրջագույն սադրանք է ռուսների ուղղությամբ։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ