ՀԱՊԿ-ը ունի 20 տարվա պատմություն, ոչ մեկ չի ասում, որ այս կառույցում խնդիրներ չկան, ընթացակարգեր կան, որ կարելի է ավելի շուտ կայացնել: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
«Ամեն դեպքում պետք է ընդգծել, որ ՀԱՊԿ-ը գլոբալ խնդիրների համար է, մենք ի լուր աշխարհի ասում ենք, որ օրինակ Սև լճի համար չենք կռվելու, մյուս կողմից էլ ասում ենք՝ եկեք ադրբեջանցիներին հանեք մեր սահմաններից: Հարց է առաջանում՝ դու ինչ ես արել քո անվտանգության համար»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը