ԱԺ նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Այնքան լույս են լցնելու Երևանի զարդարման համար, որ, երբ ամբողջը միացնեն, հանրության մեծամասնությունն ասի “Wow”. Ու կապ չունի գեղեցկություն, ճաշակ, ծախս, էներգիախնայողություն, առաջնահերթություններ: Կարևորն այնքան շատ լինի, որ ասեն տեսեք, աննախադեպ լուսավորություն է, նախկինների օրոք երբեք նման բան չի եղել…
Ի դեպ, ժամանակին մեկը կար, կոկորդն էր ճղում, թե քաղաքապետարանն անիմաստ ցերեկները փողոցային լույսերը վառ է թողնում…
հ.գ. Ժողովրդական ասացվածքն է «Բոշի յուղի» մասին…»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը