Ինձ հետաքրքրում է, թե արդյոք ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը դեմ է քվեարկել Մնացական Մարտիրոսյանին կոռուպցիոն հանցագործություններ քննող դատավոր նշանակելու հարցին: Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է Արսեն Բաբայանը։
«Հիշելով Կարեն Անդրեասյանի աննահանջ պայքարը դատական համակարգում կոռուպցիան վերացնելու ուղղությամբ՝ կասկած չունեմ, որ նա Մնացական Մարտիրոսյանի այդ պաշտոնում նշանակմանը ոչ միայն դեմ է եղել, այլ՝ դեռ հասնելու է նրան, որ նախկինի հետ ասոցացվող և նախկին իշխանության հանձնարարությունները կատարելու մեջ մեղադրվող դատավորները հեռացվեն դատական իշխանությունից:
Հակառակը պարզապես չեմ պատկերացնում: Փոքր երկրում ենք ապրում, մի օր Կարեն Անդրեասյանը ստիպված է լինելու աչքերիս նայել»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը