Հայաստանը ցանկանում է խաղաղության համաձայնագրում մտցնել Ադրբեջանի (Արցախի-խմբ.) հայ փոքրամասնության հետ կապված հարցերը։ Դա տեղի չի ունենա: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, փոխանցում է Minval.az-ը։
«Դա անհնար է։ Մենք չենք համաձայնի դրան։ Այդ իսկ պատճառով մեզ պետք է Հայաստանի կառավարության հստակ դիրքորոշումը նրա օրակարգի վերաբերյալ։ Վերջերս ես ասացի, որ, եթե նրանք խաղաղություն են ուզում, մենք էլ ենք խաղաղություն ուզում: Եթե նրանք խաղաղություն չեն ուզում, դա նրանց ընտրությունն է»,- շեշտել է Ալիևը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը