17 11 2022

Փողերի լվացում․ չէ մի չէ, մի հատ էլ տրաֆիկինգի հոդված դնեիք․ Արմեն Աշոտյան

Փողերի լվացում․ չէ մի չէ, մի հատ էլ տրաֆիկինգի հոդված դնեիք․ Արմեն Աշոտյան

Ես ասել եմ, ինձ ձերբակալելով, կալանավորելով չեն վախեցնի։ Եթե այդպիսի բան լինի, ապա կամ կալանավայրից կհանեն իմ դիակը, կամ ես Նիկոլի քաղաքական դիակը վերջապես դուրս կբերեմ այդ կաբինետից։ Նիկոլը պատրաստ չէ այդ երկընտրանքին։ Առաջին պատճառը սա է, որ ինձ չեն ձերբակալել։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Նրա խոսքով, երկրորդ պատճառը ԵԺԿ գլխավոր քարտուղարի թվիթերյան գրառումն է, որով քննադատեց այս իշխանություններին. «Շատ արագ եվրոպական քաղաքական հանրությունից եղավ արձագանք. եվրոպական ամենախոշոր կուսակցության գլխավոր քարտուղարը թվիթերյան իր էջում գրառում կատարեց ու խստորեն դատապարտեց այս իշխանությունների գործողությունները։ Սա որոշակի հստակ զսպող մեխանիզմ հանդիսացավ փաստորեն այս խունտայի համար»։

Մեղադրանքի մասին խոսելիս Աշոտյանն այն որակեց զավեշտ․  «Փողերի լվացում։ Չէ մի չէ, մի հատ էլ տրաֆիկինգի հոդված դնեիք, մարդու օրգանների առեւտրի կամ էլ իսլամիստական ահաբեկչության։ Ինձ մեղադրանք է առաջադրվել մեկը մյուսից զավեշտալի հոդվածներով»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ