11 11 2022

Ըստ Փաշինյանի՝ ինքը Ադրբեջանի ԱԳՆ-ի վրա «ազդել է»․ մնաց Ալիևը

Ըստ Փաշինյանի՝ ինքը Ադրբեջանի ԱԳՆ-ի վրա «ազդել է»․ մնաց Ալիևը

Շատ կարեւոր է նախ հասկանալ այն բովանդակությունը, որի վրա Ադրբեջանը փորձում է կառուցել նոր էսկալացիայի նախապայմանը. Դրա լավագույն ձևը գույքագրելն է և ճշգրտելը այն պայմանավորվածությունները, որոնց չկատարման մեջ Ադրբեջանը փորձում է մեղադրել մեզ: Այս մասին Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք խոսում ենք այն պայմանավորվածությունների մասին, որոնք գրավոր արձանագրված են, որովհետեև եթե նույնիսկ կարող են լինել բանավոր քննարկումներ, դրանք պետք է արտահայտված լինեն այս կամ այն կերպ այն տեքստերում, որոնք հրապարակվում են բարձր  մակարդակի ունեցած քննարկումների արդյունքում: Հետևաբար, երեկվա իմ ելույթը հենց դրան էր նվիրված, փորձել գույքագրել՝ ի՞նչ պայմանավորվածություններ կան: Երեկվա ելույթը ծառայել է իր նպատակին, այն առումով, որ այսօր Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ և մեզ մեղադրել է նրանում, որ մենք Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապի հաստատման գործը վիժեցնում ենք: Սա կարևոր է նրանով, որ թեև Ադրբեջանի նախագահն անընդհատ խոսում է միջանցքի մասին, ԱԳՆ-ն արդեն միջանցք բառը չի օգտագործում: Պետք է և՛ մեր, և՛ Ադրբեջանի և՛ միջազգային հանրությանը ճիշտ ներկայացվի, թե որոնք են պայմանավորվածությունները և ով իրականում դրանք չի կատարում: Սրա  նպատակն ամենևին լեզվակռիվ ու նոր էսկալացիա ստեղծելը չէ, նպատակը պայմանավորվածությունները գույքագրելն ու իրականացնելն է»,-ասաց Փաշինյանը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ