Եթե Ռուսաստանի պատերազմը սառեցվի, ապա պետք է ենթադրել, որ Ռուսաստանը կընդունի ԱՄՆ խաղի որոշ կանոնները։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
«Փորձենք հասկանալ, թե ինչ է կատարվում Ուկրաինայում ու ինչպես է դա անդրադառնալու մեզ վրա
Պարզ է, որ առանց Խերսոնը հանձնելու, պատերազմը չէր սառեցվել, որովհետեւ ողջ կենտրոնական Ուկրաինան, մինչեւ Կիեւ, Դնեպրով բեռնափոխադրումներ է իրականացնում դեպի Սեւ ծով, նաեւ երկրի ներսում։ Հանձնելով Դնեպրի աջ ափը, Ռուսաստանը կատարում է ԱՄՆ եւ Ուկրաինայի պահանջը պատերազմը սառեցնելու համար, մյուս կողմից գետի ձախ ափը պահելով, կարող է ցանկացած պահի կանգնեցնել նավարկությունը, դրանով ազդել իրավիճակի վրա։
Բայց սա դեռ մի կողմ սա թողնենք։ Ենթադրենք, այս վարկածը ճիշտ է, այդ դեպքում ինչ է շահել ԱՄՆ-ն ուկրաինական պատերազմից։
- Եվրոպան մեկուսացրել է Ռուսաստանից, ռուսական էժան հումքից ու կանգնացնել է ԵՄ տնտեսական զարգացումը, նրան զրկելով իր հետ մրցակցությունից։
- Եվրոպան զրկելով ռուսական էներգակիրների, նստեցրել է իր թանկ գազի ասեղի վրա, ստանալով գերշահույթներ։
- Եվրոպայի արդյունաբերության մի հատվածը կտեղափոխվի ԱՄՆ, դրանով կվերականգնի իր արդյունաբերությունը։
- Եվրոպայի ու Ռուսաստանի միջեւ Ուկրաինայում ու Լեհաստանում պատնեշ սարքելով, փակում է Չինական ապրանքների էժան բեռնափոխադրումների կարեւոր ցամաքային ուղին։
- Փակել է ռուսական զենքի շուկան, որն իր մրցակիցն էր։
- Թուլացնել է Ռուսաստանն ու նեղացրել Ռուսաստանի ազդեցության գոտին։
Կարելի է շարունակել թվարկել ձեռքբերումները։ Եթե Ռուսաստանի պատերազմը սառեցվի, ապա պետք է ենթադրել, որ Ռուսաստանը կընդունի ԱՄՆ խաղի որոշ կանոնները։
Հիմա, ելնելով այս կանխավարկածից, պետք է դրա մտածել ԱՄՆ հաջորդ քայլերի մասին։ Կարծես թե հաջորդ թատերաբեմը լինելու է Մերձավոր Արեւելքը եւ հիմնական թիրախը լինելու է Իրանը, որը հենց մեր ռեգիոնում է գտնվում։
Ինչ վերաբերվում է Չինաստանին, ապա դա արդեն երկարատեւ եւ բարդ պարտիա է»,- գրել է նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը