Քրիստինա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Երկու նկարն էլ այսօրվա են:
Այն օրվա, երբ ադրբեջանը նշում է Շուշին զավթելու հաղթանակը:
Այն օրվա, երբ երկու տարի առաջ առաջինի ամուսինը ստում էր, որ Շուշին մերն է, իսկ երկրորդինը հպարտանում, որ զավթել է Շուշին (ցավոք, երկրորդը ճիշտ էր, առաջինը ՝ ստում էր):
Առաջին նկարում պատկերվածը ժամանակին հայտարարեց, որ Շուշին ազատագրող հայորդիները զոհվել են հանուն ոչնչի և երկրորդ նկարում պատկերվածին հրավիրեց Շուշի մուղամ լսելու և թեյ վայելելու:
Այսօր երկրորդ նկարի բաջին Շուշիում է, նա երբեք չի էլ մտածի, որ Շուշին զավթող իր ցեղակիցները զոհվել են հանուն ոչնչի, նա իր ամուսնու հետ նշում է Շուշիի զավթումը և Հայաստանի պարտությունը ու շարունակվող ստորացումը:
Առաջինը այսօր նույնպես` ըստ նկարի, հրճվանք է ապրում, Իսլանդիայում երևի հրճվում է, որ մեհրիբանը այսքան պունկտուալ բավարարեց իր հրավերքը:
Երկու տարբեր բաջիներ, մի նույն օր և մի նույնատիպ հրճվանք:
Բայց նրանցից մեկի հրճվանքը, կարծես, ավելի զուսպ է:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը