Սա հետևանք է Նիկոլ Փաշինյանի հերթական ստախոսության, որովհետև հիմա քաղաքացին ավելի տուգանքի մատերիալ է դարձել, քան եղել է նախկինում: Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը՝ անդրադառնալով նախօրեին տուգանքի պատճառով ինքնահրկիզման դեպքին:
«Բոլոր խոստացած փոփոխությունները, որ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որով պետք է թեթևացնի հասարակ քաղաքացու իրավիճակը, ոչ միայն չեն կատարվել, այլ ավելին՝ ավելացվել են, ավելի են խստացվել: Եվ հիմա քաղաքացին շատ այլ տեղերում և այլ իրավիճակներում է տուգանք մուծում, քան դա եղել է 2018-ին, բայց դա քաղաքացու ընտրությունն է, ինքն է է ընտրել տուգանվելը որպես իրեն ապագա, ապագան եկել է»:
Ինչ վերաբերում է Փաշինյանի վարքագծի փոփոխությանը և այլևս ժողովրդի հետ չշփվելուն և բազմաթիվ անվտանգության աշխատակիցներով շրջելուն, Տիգրան Քոչարյանը նշեց.
«Առաջին հերթին վախ կա, և ինքն ինչ մտավ բունկեր՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, հետո միգուցե ֆիզիկապես ինքը բունկերից դուրս եկավ, բայց հոգեբանորեն ինքը դեռ բունկերում է և իր վախի չափերը խայտառակ մեծ ծավալների են հասել, կարելի է ասել իր մոտ արդեն կլինիկական վախ է»:
Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը