Քննչական կոմիտեն տրանսպորտային միջոցների բարելավման նպատակով նախատեսում է 174 միլիոն դրամով 12 տրանսպորտային միջոց ձեռք բերել, 2023 թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը։
Դրանք ամենագնացներ են, որոնք անհրաժեշտ են ՔԿ զինվորական քրեական գործերով քննչական գլխավոր վարչությանը։
«Գիտեք, որ քննիչները սահմանամերձ տարբեր գոտիներում են իրենց գործունեությունն իրականացնում, երբեմն՝ առաջնագծերում։ Այս ամենագնացները խիստ անհրաժեշտ են իրենց ամենօրյա աշխատանքները կազմակերպելու համար», - նշեց Այվազյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը