01 11 2022

Մենք կարծում ենք, որ Կովկասում խնդիրները պետք է լուծեն տարածաշրջանի խաղացողները․ Իրանի նախագահ

Մենք կարծում ենք, որ Կովկասում խնդիրները պետք է լուծեն տարածաշրջանի խաղացողները․ Իրանի նախագահ

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ «Սաադաբադ» պատմամշակութային համալիրում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել  է, որ, անշուշտ, Փաշինյանի այցը Թեհրան բեկումնային կլինի երկու երկրների հարաբերությունների ընդլայնման հարցում: Այս մասին հայտնում է ИРНА-ն։

Նրա խոսքով ՝ երկու երկրների միջեւ լավ կապերը կհանգեցնեն տարածաշրջանային եւ միջազգային ծրագրերի ավելի լավ հարաբերությունների։

«Կովկասը Իրանի պատմության, քաղաքակրթության և մշակույթի մի մասն է, և մենք զգայուն ենք այդ տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ։  Կովկասում անվտանգությունն ու խաղաղությունը շատ կարևոր են Իրանի համար», — հավելել  է Ռայիսին։

«Մենք կարծում ենք, որ Կովկասում խնդիրները պետք է լուծեն տարածաշրջանի խաղացողները, եւ օտարերկրացիների ցանկացած միջամտություն կհանգեցնի նոր մարտահրավերների»,- ընդգծել է  Իրանի նախագահը։

Ռայիսին նաև նշել է, որ Փաշինյանի հետ բանակցությունների գլխավոր թեման է դարձել տնտեսության, առևտրի և անվտանգության ոլորտներում հարաբերությունների զարգացումը։

Իրանի նախագահը նշել է, որ Հայաստանի հետ առևտրաշրջանառությունը վերջին ամիսներին աճել  է 43 տոկոսով, սակայն կողմերը նախատեսում են այն հասցնել 3 մլրդ դոլարի:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ