01 11 2022

Թուրքական ապրանքների ներկրումն արգելելու ոչ մի նախագիծ չկա. անհրաժեշտություն չկա. ՊԵԿ նախագահ



ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականին, ըստ որի՝ ՊԵԿ-ն ու ԱԱԾ-ն պետք է ապահովեն ադրբեջանցիների երթևեկությունը ՀՀ սահմանով դեպի Նախիջևան։

«Կառավարության որոշումները դրվել են e-draft-ում հանրային քննարկման, դրանից հետո ուղարկվել են վարչապետի աշխատակազմ հետագա շրջանառության համար, ուղարկվել են շահագրգիռ գերատեսչություններ՝ կարծիքի, բնականաբար, նշված բոլոր հատվածներում  որոշակի աշխատանքներ են պլանավորված», - ասաց նա:

Բադասյանը նաև նշեց, որ թուրքական ապրանքների ներկրումն արգելելու ոչ մի նախագիծ չկա, քանի որ անհրաժեշտություն չկա:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ