Ռուսաստանը պատրաստ է Հայաստանին ու Ադրբեջանին տրամադրել ԽՍՀՄ գլխավոր շտաբի քարտեզները։ Այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպմանը հաջորդած ասուլիսի ժամանակ։
«Կան որոշ նախադրյալներ, որ ընդհանուր առմամբ ճանապարհը գտնվել է։ Եթե ուշադիր կարդաք այսօրվա հայտարարությունը, ապա այնտեղ կգտնեք նախնական գնահատականներ, եթե ոչ պայմանավորվածություններ, ապա նախադրյալներ, որ այդ պայմանավորվածությունները կարող են ձեռք բերվել։ Մենք շատ ենք խոսել այդ մասին։ Մենք պատրաստ ենք տրամադրել Խորհրդային Միության գլխավոր շտաբի քարտեզները, որոնք մեր տրամադրության տակ են»,– նշել է ՌԴ նախագահը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը