Այն ընտանիքները, որոնց վնասները գնահատված են, բոլորինը վերականգնվելու են, այն տները, որոնք ամբողջությամբ փլուզված են եղել, վերականգնման աշխատանքները չի սկսվել, վարձակալության խնդիր է լուծվել: Այս մասին այսօր` ՔՊ համագումարից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը՝ անդրադառնալով Ադրբեջանական ագրեսիայի ետևանքով տուժած քաղաքացիներին փոխհատուցում տրամադրելուն:
«Բնակիչների մոտ 80 տոկոսը վերադարձել է, մնացածների հարցը կարգավորվում է»:
Անդրադառնալով ԵՄ դիտորդական առաքելությանը, մարզպետն ասաց, որ իրենց հետ անցել են տարածքներով, տեղանքները ցույց են տվել և վնասների մասին ներկայացրել:
Ինչ վերաբերում է հարցին՝ հնարավոր է այս պայմաններում խաղաղություն հենց Գեղարքունիքում, մարզպետն ասաց. «Եթե խաղաղության պայմանագիր լինի, իհարկե»:
Մարզպետը նաև ասաց, որ չնայած հավատում է խաղաղությանը, բայց չի վստահում թշնամուն»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը