28 10 2022

Ինչպե՞ս և ինչու՞ են Սյունիքը դարձրել ռեգիոնալ առևտրի թեմա. Արտակ Զաքարյան

Ինչպե՞ս և ինչու՞ են Սյունիքը դարձրել ռեգիոնալ առևտրի թեմա. Արտակ Զաքարյան

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․

«Չեմ զարմանա, եթե Հայաստանի հասարակագիտական-քաղաքագիտական հատվածում ի հայտ գա «դավաճանագետի»մասնագիտությունը: Քաղաքագետի, թուրքագետի, արաբագետի, արևելագետի, ճարտարագետի և այլ փորձագետերի կողքին կարող է անհրաժեշտություն առաջանալ նաև «դավաճանագիտության» համար:

Միևնույն է, մի օր պետք է պարզվի, թե ինչու՞ և ինչպե՞ս են Հայաստանի թավշյա իշխանությունները տապալել Հայ ժողովրդի` զոհողություններով ու հերոսություններով լեցուն երեսնամյա պայքարը:
Ինչպե՞ս և ինչու՞ են հասել Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հարցի քննարկմանը:
Ինչպե՞ս և ինչու՞ են բարոյալքել, պարտության մատնել հերոսական ուղի անցած և կայացած Հայկական բանակին:

Ինչպե՞ս և ինչու՞ են հակառակ գնացել իրենց իսկ հռչակած «հեղափոխության արժեքներին»:
Ինչպե՞ս և ինչու՞ են անտեսվել և\կամ ստորացման ենթարկվել իրենց իսկ ընտրած ժողովրդի անքակտելի իրավունքները:

Ինչպե՞ս և ինչու՞ են ադրբեջակական օկուպացիայի հասցրել Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքները:

Ինչպե՞ս և ինչու՞ են Սյունիքը դարձրել ռեգիոնալ առևտրի թեմա և այլն:

Հարցադրումների և հիմնախնդիրների մի ամբողջ համախմբություն է ի հայտ գալու պատմագիտության և քաղաքագիտության համար, որի ուսումնասիրողները, կամա թե ակամա, դառնալու են «դավաճանագետ»»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ