Կիբերնետիկայի մեջ մի օրենք կա, որի համաձայն եթե բարդ մեխանիզմը վերահսկում ես պարզունակ ինտերֆեյսով, այն դադարում է աշխատել, իսկ հայ-ռուսական հարաբերությունները չափազանց բարդ համակարգ են:
Այս մասին Լազարևյան ակումբի նիստին ասել է քաղաքագիտության դոկտոր, ՌԴ ԱԳՆ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական համալսարանի պրոֆեսոր (МГИМО) Վիկտոր Սողոմոնյանը:
«Ժամանակակից աշխարհն իր հետ բերել է ավելի շատ բարդություններ, օրինակ մեդիայի նոր համակարգն է, նոր հարաբերություններն են, քաղաքական դիսկուրսի արտահայտման նոր մեխանիզմներն են, որոնց իմ կարծիքով երկու հասարակությունները ադեկվատ պատասխան չեն տալիս»,-ասաց նա:
Վիկտոր Սողոմոնյանի խոսքով՝ պետք է փոխել փափուկ ուժի միջոցները՝ համապատասխանեցնելով ժամանակակից աշխարհի պահանջներին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը