Ռուսաստանն ավանդաբար մշտապես ուշադրություն է դարձրել և աջակցել է մեր հայ բարեկամներին հայ ժողովրդի անվտանգությունն ապահովելու գործում ՝ դեռ հին ժամանակներից։
Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստում։
«Մենք այսօր էլ անում ենք հնարավորը Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների համապարփակ կարգավորման հասնելու համար։ Ե՛վ Ադրբեջանը, և՛ Հայաստանը ոչ վաղ անցյալում, ինչպես և Ռուսաստանը, բոլորս միասնական պետության կազմում էինք։
Մենք հսկայական կապեր ունենք և՛ Երևանի, և՛ Բաքվի հետ, և դա հաշվի չառնելը պարզապես անհնար է։
Իհարկե, մենք բոլորս բավականին բարդ վիճակում ենք։ Բայց մենք չենք կարող անմասն մնալ Ռուսաստանի համար մտերիմ պետությունների միջև առկա խնդիրներից և հակասություններից և մշտապես պատրաստ ենք նպաստել դրանց խաղաղ կարգավորմանը»,- նշել է ՌԴ նախագահը։
«Անկասկած, խաղաղության միակ հնարավոր եւ իրատեսական ճանապարհը կարող է լինել Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարությունների բոլոր դրույթների անշեղ պահպանումը։ Հենց հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, հումանիտար հարցերի լուծման ուղղությամբ այդ պայմանավորվածությունների հետևողական կատարման հաշվին է հնարավոր հասնել Ադրբեջանի հետ Հայաստանի հարաբերությունների կայուն կարգավորմանը։
Հարցն այն է՝ ինչպես գտնել այս լուծումները, այս ամենը հեշտ չէ, բայց դրանք կարող եք գտնել միայն այս ճանապարհին»,- ընդգծել է ՌԴ նախագահը։
Հիշեցնենք՝ նիստին նախատեսվում է նաև քննարկել Հայաստանի Հանրապետությանը օգնություն ցուցաբերելուն ուղղված համատեղ միջոցառումները
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը