ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ-ն տեղեկացնում է.
«Որոշված է: Պահեստազորի սպաների միությունը ընթերցողի դատին է հանձնելու իր շուրջ մեկուկեստարվա գործունեության վկայությունների ընտրանին: Գիրքը կազմված է լինելու երեք բաժնից: Առաջինում միության գործունեության մասին հրապարակումներն են, երկրորդ մասը կազմում է «Անտեսանելի ճակատի մարտիկները» գլուխը, երրորդում զետեղվելու են միության հիմնադիրների, խորհրդի անդամների հուշերը:
Այսօրվանից գիրքն իր առանձին էջերով կդառնա ձեր կյանքի ուղեկիցը: Ու քանի որ այսօր հոկտեմբերի 27-ն է` հայոց նորօրյա պատմության մեջ իր դաժան հետքը թողած տարեթիվը, որոշեցինք գրքի հանրային ներկայացումը սկսել ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն ՄԻՔԱՅԵԼ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ հուշերից ստորև բերվելիք հատվածով:
«Հոկտեմբերի 27». փաստարկված նկատառումներ
1999 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցավ հայտնի ոճրագործությունը։ Դեպքի առթիվ հարուցված քրեական գործը քննվում էր ՀՀ զինվորական դատախազության վարույթում։ Ձևավորված քննչական խմբի կազմ գործուղվեց նաև մեր քննչականի հատկապես կարևորագույն գործերով քննիչներից, ով իր հմտությամբ, փորձառությամբ, օպերատիվ աշխատանքի նրբություններին ծանոթ լինելով` անմիջապես ակտիվ ներգրավվեց և մասնակցություն ունեցավ գործի քննությանը։ Այդ ժամանակահատվածում ակնհայտ էր, որ ծառայությունը գործում էր խիստ լարված, հանցագործությունը բացահայտելու համար քննիչներին օժանդակելու, նրանց հանձնարարություններն արդյունավետ կատարելու նպատակադրվածությամբ։ Հետաքրքիր է, որ առ այսօր այդ քրեական գործով նախաքննությունը, ըստ էության, շարունակվում է: Մամուլում պարբերաբար հայտնվում են տեղեկություններ, թե, ի՛բր, հանցագործության պատվիրատուների մասով նոր տվյալներ են ստացվել և լինելու են բացահայտումներ, սակայն, իմ կարծիքով,նման հայտարարությունների հեղինակներն ավելի շուտ հետապնդում են քաղաքական հակառակորդներին վարկաբեկելու, լարվածության մեջ նրանց պահելու, հանրության ոչ գիտակից մասի մոտ անհարկի կասկած կամ կեղծ համոզմունք ձևավորելու նպատակ։ Իսկ նման հետևության հանգելու համար բավարար է նշել հետևյալ էական փաստերը՝
Հետևաբար, եթե նույնիսկ այսուհետ ի հայտ գան նոր փաստեր, տվյալներ, վկայություններ, դրանք պետք է մանրամասն ստուգել ու նոր գնահատել, հանրայնացնել, քանի որ մեծ է այդ կերպ հաշվեհարդար տեսնելու, երկրում քաղաքական իրավիճակն էլ ավելի լարելու և ապակայունացնելու ռիսկը:
Ի դեպ՝ վերոնշյալ նկատառումներս չշահարկելու, այլ կերպ չմեկնաբանելու համար հարկ եմ համարում ընդգծել, որ... (շարունակելի)»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը