26 10 2022

Չեն դադարում «գունավոր հեղափոխությունների» սցենարների իրականացման փորձերը ԱՊՀ տարածքում․ Պուտին

Չեն դադարում «գունավոր հեղափոխությունների» սցենարների իրականացման փորձերը ԱՊՀ տարածքում․ Պուտին

Չեն դադարում  նաև «գունավոր հեղափոխությունների»  սցենարների իրականացման փորձերը, ոմանք «սրում  են»  հակամարտությունները ԱՊՀ տարածքում։ 

Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների ղեկավարների մասնակցությամբ առցանց նիստի ժամանակ։

«Անհրաժեշտ է ավելի ակտիվորեն  բացահայտել  և կասեցնել  ԱՊՀ-ում օտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատանքը, որպեսզի պայքարենք ներքին գործերին միջամտության դեմ»,- ընդգծել  է Վլադիմիր Պուտինը։

«Աշխարհը դառնում է բազմաբևեռ, սակայն ոմանք փորձում են «պահպանել իրենց խարխլված հեգեմոնիան»»,- նշել է ՌԴ նախագահը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ