26 10 2022

Այդպես շփոթելով էլ երկիր են կառավարում

Այդպես շփոթելով էլ երկիր են կառավարում

ՀՀ ԱԺ նախագահի խոսնակ Ծովինար Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հարգելի լրագրող գործընկերներ, ի պատասխան զանգերի, հայտնում եմ, որ այսօր ճեպազրույցին ՀՀ ԱԺ նախագահի կողմից հրապարակած ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը շփոթմունքի արդյունք է:

Խնդրում եմ թիվը հրապարակելիս՝ հաշվի առնել պաշտոնական տվյալները: Հայցում եմ բոլորի ներողամտությունը: Շնորհակալ եմ համագործակցության համար»,-գրել է նա։

Հիշեցնենք, որ ԱԺ-ում ճեպազրույցի ընթացքում Ալեն Սիմոյնաը մասնավորապես նշել էր, որ սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 240 զոհ:

Նշենք նաև, որ մինչև հիմա հրապարակբված չեն ոչ 44-օրյա պատերազմի, ոչ էլ վերջին ագրեսիայի ժամանակ զոհված հերոսների անունները:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ