24 10 2022

Հայաստանը նիկոլիզմի օրոք զրկվել է ինքնիշխանությունից․ Շարմազանով

Հայաստանը նիկոլիզմի օրոք զրկվել է ինքնիշխանությունից․ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Հայաստանի ինքնիշխանությունը «մատաղ անողներ»,դուք՝ ու՞ր,ինքնիշխանությունն՝ ու՞ր։
Նիկոլիզմի ջատագովներն երկիրն հանձնելուն զուգահեռ ինքնիշխանության բացարձակության թեզ են շրջանառում։
Անխոս . անկախությունն ու ինքնիշխանությունը կարեւոր ու առաջնային արժեքներ են ,բայց այն ցանկություններով միայն չի լինում։
Ի՞նչ բացարձակ ինքնիշխանություն,եթե դու ինքնուրույն քո սահմանները չես կարողանում պաշտպանել։
Ինքնիշխանությունից չի կարող խոսել նա,ով թուրքերի ձեռքին ֆուտբոլի գնդակից ավելի ցածր աշխարհաքաղաքական կարգավիճակ ունի։
Ի վերջո՝ վերպետական կառույցներին անդամակցելն անկախության սահմանափակու՞մ է,թե՞՝ ոչ։
Եթե՝ այո,ի՞նչ գործ ունենք ԵԽԽՎ-ում,ԱՊՀ-ում կամ ԵԱՏՄ-ում։
Ի՞նչ ինքնիշխանություն,եթե Արցախից հրաժարվում ես ,իսկ արցախցիներին թողնում ռուսների պաշտպանության հույսին։
Ինքնախաբեությունն ամենավատ բանն է։
Հայաստանը նիկոլիզմի օրոք զրկվել է ինքնիշխանությունից։
Ինքնիշխանության վերականգնումը կարող է սկսվել նիկոլիզմի հեռացումով ,ազգային իշխանության ձեւավորումով ու հայ-ռուսական իրական դաշնակցության կնքումով։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ