24 10 2022

Փաշինյանը հանձնում է Ղարաբաղը, որպեսզի Հայաստանի վեկտորը փոխի դեպի Արևմուտք․ «Комсомольская правда»

Փաշինյանը հանձնում  է Ղարաբաղը, որպեսզի Հայաստանի վեկտորը փոխի դեպի Արևմուտք․ «Комсомольская правда»

Այն, որ Վաշինգտոնն ու Բրյուսելը կփորձեն բարդ իրավիճակն օգտագործել եւ խնդիրներ ստեղծել Մոսկվայի համար նախկին ԽՍՀՄ ամբողջ երկայնքով, հասկանալի էր Ուկրաինայում Ռազմական հատուկ գործողության հենց սկզբից, գրում է «Комсомольская правда»-ն։

«Թերևս այս առումով ամենահարմարավետներից մեկը Լեռնային Ղարաբաղի ուղղությունն էր։  2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո (պատերազմը դադարեց բացառապես Պուտինի միջնորդական ջանքերի շնորհիվ) և Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի զորակազմի տեղակայման շնորհիվ հաստատվեց թեկուզ փխրուն, բայց խաղաղություն։  Ադրբեջանի և Հայաստանի սահմանին տեղի ունեցող փոխհրաձգություններն ու տարբեր մասշտաբի միջադեպերը ակնհայտորեն տեղի են ունենում բանակցություններում քաղաքական ճնշմամբ արդյունքների հասնելու տրամաբանության մեջ։

Սակայն, ըստ ամենայնի, արդեն տեսանելի ապագայում վաղեմի հակամարտության պատմության մեջ նոր շրջադարձ է նշանակված։

Հոկտեմբերի 10-ին ռուսական թելեգրամյան  ալիքներից մեկում հրապարակվեց հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման  այսպես կոչված վաշինգտոնյան փաստաթուղթը։   Փաստաթուղթը արևմտյան միջնորդական առաքելության արդյունք էր և, ըստ տարբեր աղբյուրների, Բրյուսելյում և Պրահյում կայացած մի շարք բանակցություններից հետո, ինչպես նաև Վաշինգտոնում արտաքին գործերի նախարարների և Անվտանգության խորհրդի քարտուղարների հանդիպումից հետո դարձավ ընդունելի և Ալիևի, և Փաշինյանի համար։

Դատելով փաստաթղթի բովանդակությունից՝  ստորագրման դեպքում կիրականացվեն միջպետական սահմանի վերջնական սահմանազատման աշխատանքներ, կսկսվեն այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի ՝ արագընթաց մայրուղու կառուցման աշխատանքները, որը պետք է Արևելյան Ադրբեջանի շրջանները կապի Նախիջևանի հետ՝  Հայաստանի տարածքով ։  Բացի այդ, Ադրբեջանը պետք է նշանակի ինչ-որ «պաշտոնական ներկայացուցիչ», որը Ղարաբաղի  հայերի նույնանման  ներկայացուցչի հետ պետք է քննարկի և լուծի նրանց անվտանգության և իրավունքների հետ կապված հարցերը։  Որևէ կարգավիճակ Ղարաբաղի հայերի, առավել ևս չճանաչված ԼՂՀ-ի համար նախատեսված չէ ։

Հետաքրքիր է, որ այս փաստաթղթի հրապարակումը դեռևս բողոքի շարժման նոր ալիք չի առաջացրել  ոչ՛ Հայաստանում, ոչ՛ Ղարաբաղում։  Չէ որ հասկանալի է, որ դա իրականում նշանակում է Լեռնային Ղարաբաղի լիակատար անցում ադրբեջանական իրավասության ներքո, իսկ ինչ-որ «պաշտոնական ներկայացուցիչների»  ձևականությունը ադրբեջանցիները չեն էլ թաքցնում։ Դեռ բոլորովին վերջերս Իլհամ Ալիևը կրկին հայտարարեց, որ Ղարաբաղում բնակվող հայերը Ադրբեջանի քաղաքացիներ են, և նրանց հետ կվարվեն այդ երկրի Սահմանադրությանը համապատասխան։  Հասկանալի է, որ շատ շուտով Ղարաբաղում ոչ մի հայ չի մնա։

Եթե գործող հայկական իշխանությունը համաձայնի այդ փաստաթղթի ընդունմանը (Հայաստանի կառավարության մեր աղբյուրները պնդում են, որ Փաշինյանը համոզված է, որ դա անհրաժեշտ է շուտափույթ ստորագրել), ապա դա կդառնա Անդրկովկասում տեկտոնական տեղաշարժի կատալիզատորը։  Հայաստանը, որը խաղաղություն է  կնքում Ադրբեջանի և Թուրքիայի հետ, որը կորցրել  է Ղարաբաղը և, իբր, ազատվել  էքզիստենցիալ  սպառնալիքներից, այլևս չի ունենա ոչ Գյումրիի ռուսական ռազմաբազայի, ոչ էլ Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման կարիքը։  Առավել  քան հասկանալի է, որ հենց դա է Արևմտյան միջնորդների իրական նպատակը։

Արդյո՞ք Փաշինյանը կգնա դրան։ Հայաստանում  և Ռուսաստանում փորձագիտական հանրության զգալի մասը կարծում է, որ ինքը դա կանի օպերատիվ և առանց որևէ խղճի խայթի. մինչև իշխանություն ձեռք բերելը ինքն իրեն  պահում էր որպես հստակ  արևմտամետ և ԵՏՄ-ից Հայաստանը դուրս բերելու կողմնակից հանդիսանում։  Արդյո՞ք դա բողոքի ալիք կառաջացնի Հայաստանում և Ղարաբաղում։ Ամենայն հավանականությամբ, այո: 2021 թվականի ընտրություններում Փաշինյանը պահպանել  է իշխանությունը արդար խաղաղության, Ղարաբաղի հայապահպանության և ՌԴ-ի հետ ռազմավարական միության ամրապնդման մասին կարգախոսների ներքո։  Հայ ընտրողը, որի համբերությունն ու հանդուրժողականությունը Փաշինյանի անհաջողությունների հանդեպ անսահման են թվում, նրան նման մանդատ չի տվել և կարող է հիշեցնել վարչապետին նրա ղեկավարման չորս տարիների ընթացքում տեղի ունեցած բոլոր դժբախտությունները։

Բացի այդ, դժվար թե հայերը մոռանան նորագույն պատմության դասերը և, անշուշտ, հիշում  են, թե ի՞նչ կարող է պատահել, երբ մեն-մենակ ես մնում անվտանգության չլուծված խնդիրներով ՝ Վաշինգտոնի անկեղծ ազնիվ խոսքերի ներքո»,- գրում  է թերթը։

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ