ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դոնբասում, Խերսոնում և Զապորոժիեյում ռազմական դրություն մտցնելու որոշում է կայացրել։
«Կիևը մերժում է բանակցությունների վերաբերյալ ցանկացած առաջարկ, շարունակվում են գնդակոծությունները, օգտագործվում են բացահայտ ահաբեկչական մեթոդներ», - հայտարարել Է Պուտինը Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ։
«Մարզպետները լրացուցիչ լիազորություններ կստանան մարզերում անվտանգության ապահովման համար։
Նրանց գործողությունները պետք է համապատասխանեն Դաշնության այս կամ այն սուբյեկտում տիրող իրավիճակին»,-հավելել է ՌԴ նախագահը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը