Իրանագետ, Միջին Արևելքի հարցերի փորձագետ Հարութ Արթին Առաքելյանը Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց, որ երբ տարածաշրջանում առաջանում է վակուում, բնական է, որ ուժերի մի կողմը փորձելու է լրացնել բացը։
«Տեսնում ենք, որ Ուկրաինայի պատերազմի պատճառով տարածաշրջանում վակուում կա և այդ վակուումը փորձում է, որպես գերտերություն, Ամերիական լրացնել ։ Նպատակներից մեկը՝ տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցույթունը նվազեցնելն է, որը Հարավային կովկասից սկսած մինչև Կենտրոնական Ասիա և Արևելյան Եվրոպա ականատես ենք»,-ասաց իրանագետը։
Մեր զրուցակցի խոսքով,Հայաստանը համարվելով ռուսական բլոկի պետություն, եթե դուրս գա այդ բլոից, ամեն դեպքում, արևմուտքի համար կհամարվի ևս մեկ հաղթանակ։
«Հիմա Իրանը Ադրբեջնի սահմանին զորավարժություններ է անում, որը, կարելի է ասել, պատմության մեջ ամենամեծ զորավարժություններից է և հիմա «Պահապանների կորպուսի» 40- 45 հազարանոց զորքը բարձրացրել է Ադրբեջանի սահման, զորավարժությունների անվան տակ արդեն տեխնիկա են բարձրացնում սահման և այնտեղ տեսնում ենք կախովի կամուրջներ , որը հիմնականում գետն անցնելու համար են նախատեսված և այդ ամենը մեսիջ է Ադրբեջանին, որ այդ տարածքներից ոտնձգություններ Իրանը թույլ չի տա»,-ասաց մեր զրուցակիցը։
Դիտարկմանը, որ հնարավո՞ր է ականատես լինենք Իրան-Ադրբեջան բախման, Հարութ Արթին Առաքելյանն ասաց․«Ադրբեջանն այդ քաշը չունի տարածաշրջանում , որ կարողանա Իրանին պատերազմ հայտարարի, եթե նման բան տեղի ուենա, ապա կկատարվի իսրայելական հրամանտարությամբ, լինելու է ահաբեկիչների միջոցով, որոնք արդեն 4000-ից ավել տեղավորվել են Արցախի գրավյալ տարծքներում, կատարողները նրանք են, պարզապես Ադրբեջանն օգտագործվելուէ»։
«Իրանը մեր անմիջական հարևանն է ու մենք գտնվելով այնպիսի աշխարհագրական դիրքում, որտեղ ազդեցություն ունեն Իրանը,Ռուսաստանն ու Թուրքիան չենք կարող այլ դիվանագիտական խաղ խաղալ ու մեր վեկտորը փոխել ։ Այստեղ կա մի ուրիշ ծրագիր, որով չեն ցանկանում Հայաստանը տարածաշրջանում հաղթող լինի, այլ ցանկանում են, որ գտնվի թուրքական առևտրային ուղիների վրա, որն այսօր Թուրքիան է նախագծում և կոչվում է «Միջին միջանցք»»,-ասաց նա։
Մեր զրուցակիցն ասում է, որ պատերազմից առաջ, գրեթե մեկ տարի, ՀՀ վարչապետը հեռախոսազրույց չէր ունեցել Իրանի նախագահի հետ․ «Իրանը դրա պատասխանը մեզ տվեց , 2020 թվականիմ սեպտեմբերի 21-ը՝ Անկախության տոնը շնորհավորեց մեկ օր ուշ»,-ասաց իրանագետը՝ նշելով, որ այսօր իրանական կողմը խոսում է, որ ՀՀ իշխանությունները դավադիր խաղերի մեջ են տարածաշրջանում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը