Տևական ժամանակ է, Նիկոլ Փաշինյանը նույն թեզն է առաջ տանում, որ Ադրբեջանի հետ պետք է բանակցի Արցախը, անգամ վերջերս գաղտնազերծված փաստաթղթի մեջ էր այդ կետը ներառված: Այլ կերծ ասած՝ Փաշինյանը փաստացի հրաժարվում է Արցախից և Արցախյան հարցից:
Ստորև ներկայացնում ենք Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան մի գրառում, որն արվել է 2019 թվականին:
«Այսօր մեր Արցախ գալիս մի շատ ջերմ միջադեպ տեղի ունեցավ ճանապարհին: Հաթերք գյուղի մերձակայքում ճամփեզրին դեռ հեռվից մի մարդ նկատեցի, որը ձեռքին ինչ-որ բան պահած ակնհայտ սպասում էր իմ մեքենայի մոտենալուն:
Չթաքցնեմ՝ մի պահ նույնիսկ լարվեցի. Արփին ինձ հետ էր մեքենայում ու նստած էր հենց այն կողմում, որ ճանմփեզրի մարդն էր կանգնած:
Ու երբ մոտեցանք՝ անսպասելի բան տեղի ունեցավ. Մարդը ջուր լցրեց իմ ավտոմեքենայի հետևից....
Ցավդ տանեմ, եղբայր, ես ոնց կարող եմ քեզ հուսախաբ անել: Մենք ո՞նց կարող ենք իրար հուսախաբ անել: Տարբերակ չկա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը