Երեկվանից ռուսական տելեգրամյան ալիքները գրում են այն մասին, որ հրապարակել են փաստաթուղթ, որի շուրջ սեպտեմբերի 27-ին Վաշինգտոնում բանակցել և ստացել են ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Ալիևի օգնական Հիքմեթ Գաջիևի հետ։ Աղբյուրը պնդում է, որ հենց այս փաստաթուղթն է դարձել Պրահայում Փաշինյան-Ալիև-Էրդողան զրույցների հիմնական թեման։
Yerevan.Today-ի հետ զրույցում քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալյանն ասաց.
«Ամենայն հավանականությամբ Պրահայում քննարկվել է այս փաստաթուղթը, այնտեղ կա շատ վտանգավոր և հակաարցախյան ձևակերպում, դա հետևյալն է, որ Ադրբեջանը կառանձնացնի ներկայացուցիչ, որը կբանակցի ԼՂ էթնիկ հայ համայնքի ներկայացուցչի հետ ԼՂ էթնիկ հայ բնակչության անվտանգության և իրավունքների հետ կապված հարցերով:
Մենք հասել ենք այն վիճակին, որ ինքնորոշված արցախահայության իրավունքները բերել հասցրել են էթնիկ հայ բնակչության, սա վերին աստիճան վտանգավոր և հակահայկական ձևակերպում է:
Արցախի իշխանությունները, մասնավորապես Արայիկ Հարությունյաը ամբողջապես հետևում է Նիկոլ Փաշինյանի վարքագծին, բայց կարծում եմ, բարեբախտաբար Արցախում ոչ բոլորն են Արայիկ Հարությունյանի նման մտածում»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը