04 10 2022

Կալանավայրերում շարունակում են փակի տակ պահվել մեր քաղբանտարկյալ ընկերները․ Տիգրան Աբրահամյան

Կալանավայրերում շարունակում են փակի տակ պահվել մեր քաղբանտարկյալ ընկերները․ Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Հայաստանի շուրջ ստեղծված ծանր ռազմաքաղաքական իրադրության պայմաններում, կալանավայրերում շարունակում են փակի տակ պահվել մեր քաղբանտարկյալ ընկերները։
Ի դեպ, նրանցից շատերը, չնայած երիտասարդ տարիքին, մասնակցություն են ունեցել վերջին 2 պատերազմներին։
Բնական է, որ նման արժանիքները ո՛չ իշխանությանը, ո՛չ էլ նրանց սպասարկող իրավապահ համակարգին չեն հուզում.
Ադրբեջանը շարունակում է մխրճվել ՀՀ ինքնիշխան տարածք, իսկ սրանք լուռ շարունակում են գործեր կարել, մարդկանց ապօրինի կերպով փակի տակ պահել և, իհարկե, դրա համար խոշոր պարգևավճարներ ստանալ։
Այսօր հերթական անգամ այցելել եմ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ՝ հանդիպելու մեր քաղբանտարկյալ ընկերներին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ