29 09 2022

Նոյեմբերի 9-ից հետո սա արդեն երրորդ լայնամասշտաբ հարձակումն է՝ բնակավայրերի ուղղությամբ․ Առաքել Մարտիկյան

Նոյեմբերի 9-ից հետո սա արդեն երրորդ լայնամասշտաբ հարձակումն է՝ բնակավայրերի ուղղությամբ․ Առաքել Մարտիկյան

2020թ-ի  նոյեմբեր ամսին  ստորագրված փաստաթղթից հետո սա արդեն երրորդ լայնամասշտաբ հարձակումն է՝ բնակավայրերի ուղղությամբ։ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը բազմիցս պնդում է, որ  նախահարձակ են եղել, իբրև կասեցնելու հայկական  ԶՈՒ-ին։ Որպես ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ պաշտոնապես հայտարարում եմ, որ հայկական ԶՈՒ-ի կողմից ոչ մի նման բան չնախատեսված չի եղել, քանի որ դա հակասում է մեր ռազմաքաղաքական ղեկավարության հրամաններին։ Այս մասին Սյունիք այցելած Հայաստանում հավատարմագրված դեսպանների հետ հանդիպման ընթացքում  ասաց ԳՇ պետի տեղակալ Առաքել Մարտիկյանը։

Նրա խոսքով՝ այսօր օրվա ընթացքում հայ-ադրբեջանական շփման գծում իրավիճակը եղել է համեմատաբար հանգիստ, բացառությամբ կրակի ռեժիմի մի քանի խախտումների։

«Վերջին խոշոր խախտումը եղել է երեկ առավոտյան` Ջերմուկի շրջանում։ Ադրբեջանի զինված ուժերը կիրառել են 82 միլիմետրանոց ականանետ և ԱԹՍ-ներ, որոնց հետևանքով զոհեր ենք ունեցել»,- ասաց Մարտիկյանը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ